Tags

, , , , , , ,

խմոր, ռեցեպտ, նյամբլոգ, կարկանդակ

Երեկ լիմոնով կրեմ, իսկ այսօր կարկանդակի (պիռոգի) խմոր: Իմ ամենասիրելի ուտելիքներից են, քանի որ բավականին երկար կարող են դիմանալ սառնարանում և սպասել հարմար առիթի:

Հեշտ պատրաստվող խմոր,  որը կփրկի բոլոր դեպքերում: Սա իտալական տարտերի խմոր է, որը կարելի է պատրաստել հենց սեղանին` առանց որևէ աման: Գիտեմ ռիսկային է թվում, բայց ես փորձել եմ ու ասեմ, որ խոհանոցը դեռևս կենդանի է մնացել 🙂 Համ էլ, նման պատրաստման եղանակը + Կառուզոն թույլ կտա քեզ զգալ իսկական իտալացի, ով իր ֆերմայում կարկանդակ է պատրաստում, որպեսզի երեկոյան հյուրերի հետ վայելի…լավ չխորանամ: Արեք, ինչպես հարմար կլինի:

Խմորի համար մեզ պետք է`

300 գ ալյուր

150 գ շաքարավազ

100 գ կարագ (կամ սփռեդ)

1 թգ աղ

1 թգ խմորի փխրեցուցիչ

1 փգ վանիլլի փոշի կամ էքստրակտ

մեկ լիմոնի կեղև

1 թգ լիկյոր կամ ռոմ

Սեղանին լցրեք ալյուրի կեսն ու ավելացրեք սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը կամ սփռեդը: Ավելացրեք շաքարավազը, աղն ու փխրեցուցիչը: Մի թեթև հունցեք ու ավելացրեք լիմոնի կեղևն ու ալյուրի մնացորդն ու ռոմը: Եթե խմորը դեռ կպնում է ձեր ձեռքերին, ապա մի փոքր էլ ավելացրեք:  Շարունակեք հունցել, մինչև չստանաք պինդ խմորի գունդ: Մի փոքր տափակացրեք այն , դրեք ալյուրոտ տոպրակի մեջ ու տեղափոխեք սառնարանի ամենասառը հատվածը: Մեկ ժամից կարող եք արդեն օգտագործել կարկանդակների, մրգային տարտերի կամ պեչենիների համար:

Խմորի մնացորդը կարող եք պահել մինչև 3 շաբաթ:

 

imagesԼիմոնե կարկանդակ ստանալու համար վերցրեք խմորը, գրդնակեք ու տեղավորեք հրակայուն ափսեյի մեջ: Վրան փռեք խմորեղենի թուղթ ու լոբիներ, կամ մակարոն: Սա պետք է նրա համար, որպեսզի խմորը վառարանում ձևափոխությունների չենթարկվի: Եվ այսպես վերցնում ենք ծայրից ծայր մակարոններով լցոնված ծմորն ու դնում վառարանը :30-40 րոպեն բավական են, որպեսզի խմորը մի փոքր կարմրի:

Պետք չէ, որ խմորը շատ չորանա: Հանեք այն վառարանից ու թողեք մի փոքր սառի, այնուհետև ավելացրեք լիմոնի կրեմն ու կրկին տեղափոխեք վառարան: Եթե լիմոնի կրեմը ջրիկ է, մի վախեցեք` 30 րոպեյից հետո այն կպնդանա: Լիմոնի պիռոգը վառարանից հանելուց հետո թողեք, որպեսզի այն սառչի: Հարեք երեք սպիտակուց կես բաժակ շաքարավազի հետ մինչև պնդանալն ու լցրեք լիմոնի կրեմի վրա: Գեղեցիկ նախշեր արեք ու վերադարձրեք պիռոգը վառարան ևս 20 րոպեով, կամ, մինչև մեր սպիտակուցը (մերենգը) գույնը փոխի:

Վերջ: Պիռոգը պատրաստ է . վայելեք 🙂

Եթե պատրաստեք այն, չմոռանաք ուղարկել լուսանկարը Նյամ Բլոգին .

 

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան