Tags

, , ,

հաց, համբուրգեր, ռեցեպտ, խմոր, հացի խմոր

Կարծում ես նման հաց պատրաստելը քո խելքի բանը չի? Մի շտապիր, մեկ անգամ փորձիր ու համոզվիր, որ դա այդքան էլ բարդ չէ…Բացի այդ պատկերացրու, թե քո խոհարարական տաղանդների մասին ինչ կարծիք կունենան բոլորն, ով կփորձի այս անուշաբույր ու փափուկ հացը: Դե ինչ, սկսեցինք?

Մեզ անհրաժեշտ է`

2 թգ խմորիչ (անպայման նայեք, որպեսզի այն լինի թարմ` այլապես խմորը չի ուռի)

1 բաժակ գոլ ջուր (թույլ տաքության, շատ տաք ջուրը կրկին կվնասի ձեր խմորին)

1 ձու

3 թգ սենյակային ջերմաստիճանի հասած կարագ կամ սփռեդ

3 թգ շաքարավազ

1 աղ

3 -4 բաժակ ալյուր (կամ այնքան, որ ստացվի պինդ խմոր- այնպիսին, ինչպիսին ձեր տնական պիցցայի խմորն է)

 Մեզ պետք կգա նաև`

1 ձու  1 ճգ կաթի հետ հարված

քունջութի սերմեր

 Պատրաստման եղանակը հեշտ է`

Խմորիչը լցրեք ամանի մեջ ու ավելացրեք ջուրը: Խառնելուց հետո ավելացրեք կես բաժակ ալյուր, խառնեք ու թողեք էջ րոպե: Այս ժամանակը մեզ պետք է, որպեսզի ստուգենք մեր խմորիչի թարմությունն ու որակը: Խառնուրդում պղպջակները նշանակում են, որ ամեն ինչ կարգին է, ու կարող եք շարունակել խմորի պատրաստումը: Ձուն հարեք շաքարավազի ու աղի հետ ու ավելացրեք խմորին: Մի փոքր խառնեք և ավելացրեք կարագն ու մնացած ալյուրը: Աշխատեք ալյուրը դանդաղ ավելացնել, որպեսզի հեշտ կարգավորեք խմորի պնդությունը:

Մեզ պետք է էլաստիկ, փափուկ, մատներին թեթև կպնող խմոր: Հենց այդպիսին ստանաք կանգ առեք ու տեղափոխեք խմորը ալյուրոտած սեղանին ու ձեռքերով հունցեք: Տվեք խմորին գնդաձև տեսք ու տեղափոխեք շատ թեթև ձեթոտ ամանի մեջ, փակեք այն մթերային տոպրակով ու տեղափոխեք անջատած վառարանի մեջ:

Ինչու վառարան? Որովհետև խմորին պետք է 1-2 ժամ հանգիստ, ու լավ կլինի որ ոչ ոք այն չբացի հետաքրքրասիրությունը բավարարելու համար:

Եվ այսպես 1-2 ժամ հետո ձեր խմորը ուռում է, մեծանում…դա նշանակում է, որ ժամանակն է անցնել բուրգերի հացի ձևավորմանը:

Ալյուրոտում ենք ձեռքերն ու անցնում խմորը հունցելուն: Խմորից պետք է ստանալ ոչ շատ մեծ օվալ, որը դանակով կբաժանենք 8 հավասար մասի (սրանք մեր 8 բուրգերի հացերն են դառնալու):

Յուրաքանչյուր կտորը պետք է վերցնել ու դարձնել փոքր գունդ` ճիշտ ձևն այսպես է արվում

Դնում ենք գնդերը հրակայուն, թեթև ալյուրոտած ամանի մեջ ու թողնում 30-40 րոպե: ԱՆպայման իրարից մի փոքր հեռավորության վրա դրեք փոքրիկ գնդիկները, որովհետև դրանք շուտով մեծանալու են ու լավ կլինի պահպանեն իրենց տեսքը, այլ ոչ թե խառնվեն ու դառնան մեծ հսկա բուրգերի հաց:Այս ընթացքում տաքացրեք վառարանը 150 աստիճանով: Այս ժամանակը բավարար է, որպեսզի փոքրիկ խմորի գնդիկները դառնան տպավորիչ չափի ապագա հացիկներ, իսկ վառարանն այնքան տաքանա, որ դրանք շուտ պատրաստ լինեն:

Եթե ձեր խմորն արդեն ուռել է, ապա շնորհավոր, դուք հասաք ամենավերջին փուլին` ձևավորում ու վառարան:

Հարում ենք ձուն կաթի հետ ու շատ թեթև, թեթևագույն հպումով քսում մեր խմորին (պետք է նուրբ դա անել, որպեսզի ուռած խմորը չիջնի): Իսկ հիմա ամենակարևոր մասը` քունջութի սերմ, եթե չեք պատրաստվում այն ավելացնել, ուրեմն խնդրում եմ, մի պատրաստվեք այս խմորիկներն ապագայում կոչել համբուրգերի հաց 🙂

15-20 րոպեն բավական է մեր հացիկների համար, բայց եթե ավելի մուգ գույն եք ուզում առանց կասկածելու ավելացրեք ևս 10 րոպե:

Վերջ, այսքան բան (bun-փոքրիկ կլոր, երբեմն քաղցր հացիկ) 😉

Homemade-Hamburger-Buns-1