Tags

, , ,

կոֆե, պաղպաղակ, ռեցեպտ, պաղպաղակի ռեցեպտ, սուրճՄիշտ մտածել եմ տնային պայմաններում պաղպաղակ սարքելու մասին, բայց ալարել եմ: Գիտեմ վատ է հնչում, բայց համաձայնվեք, որ եռացող կաթի ու սերուծքի կողքին այդքան էլ հարմար չէ 10-20 րոպե անցկացնել` հատկապես, եթե արդեն շոգ է: Այդ իսկ պատճառով ես փնտրեցի ուրիշ տարբերակ` ավելի արագ, հեշտ ու առանց եռացող կաթի (իտալական պանիր պատրաստելուց հետո մեղմ ասած չեմ կարոտում եռացող կաթի հոտին):

Բառացիորեն 3 րոպե (եթե լավ միքսեր ունեք) ու սառնարան :

Մեզ պետք է ընդամենը`

1-2 բաժակ սերուծք

*գնեք 0,5 լ Hochwald բուսական սերուծք (վանիլային համով է ու արդեն քաղցր) ու օգտագործեք դրա ուղիղ կեսը: Եթե օգտագործելու եք այլ սերուծք, անպայման համտեսեք այն ու ավելացրեք  մի փոքր շաքարի փոշի ու վանիլ, որպեսզի պաղպաղակի համը հագեցած ու ոչ շատ դառը:

5 ճգ խտացրած կաթ

3 թգ էսպրեսսո

* եթե առօրյայում չեք օգտագործում էսպրեսսո, ուրեմն գնեք դրա լուծվող կամ առանց ֆիլտրի պատրաստվող տարբերակները, օրինակ Roscafe-ն:

ու…վերջ

պաղպաղակ, ռեցեպտԼցնում ենք բոլորը մեկ ամանի մեջ ու հարում միքսերով, այո`միքսերով, եթե իհարկե չեք ուզում ձեր մի ձեռքը Առնոլդ Շվարցնեգերի ձեռքերի պես մկանոտ դառնա 🙂

Հարում ենք այնքան, մինչև լուծույթը պնդանա ու մոտավորապես այսպիսի տեսք ստանա: Հենց հասնեք այս էտապին, ուրեմն վերջ` տեղափոխում եք հարմար հերմետիկ ամանների մեջ ու սառեցնում 5-7 ժամով (սա արդեն կախված է սառնարանից):

* եթե ավելի նուրբ ու ոչ միանշանակ համ եք ուզում ստանալ ավելացրեք մեկ թեյի գդալ կոնյակ կամ մի քիչ վիսկի` դա սուրճին շատ հագեցած համ կտա ու չի թողնի, որ պաղպաղակի լուծույթը սառցակալի:

պաղպաղակ, ռեցեպտ, ամառային ռեցեպտ, կոֆե, սուրճ

Չզարմանաք, եթե 7 ժամ հետո պաղպաղակի ամանը դատարկ գտնեք սառնարանում, որովհետև անգամ մինչև սառելն այն անտանելի համեղ է ու հնարավոր է տան անդամների մի մասն առանց դիմանալու լիկվիդացնի այն` մինչև սառելը (իմ պես):

Եթե բարեհաջող ավարտեք նաև սառեցման էտապն ուրեմն հասաք ամենակարևորին` ուտել պաղպաղակը` մրգերով, լիկյորով թե ուղղակի արդեն դուք որոշեք, ես իմ գործն ավարտեցի 😉

Սիրով

Նյամիկ Էլլա Կանեգարիան

սուրճ, պաղպաղակ, ռեցեպտ