Tags

, , , , , ,

պուդինգ, անգլիական խոհանոց, yorkshire pudding, yorkshireԱյս` ծագոմով անգլիական փոքրիկները միշտ փրկում են, որբ առավոտյան չեմ իմանում ինչ նախաճաշ պատրաստել:

Դե ձվաձեղ, պաշոտ և այլ նախաճաշերը լավ են, բաց երբեմն ինչ-որ ուրիշ բանով ես ուզում սկսել առավոտը. այդ դեպքերում ես պատրաստում եմ յորկշիրյան պուդդինգ:

Ընդհամենը 3 բաղադրիչ ու վերջ, համոզված եմ բոլորիդ տանը դրանցից կլինի:

պուդինգ, անգլիական խոհանոց, yorkshire pudding, yorkshire

Մեզ պետք է`

1 բաժակ կաթ

1 բաժակ ալյուր

1 հատ ձու

աղ, շաքարավազ (մոտ 1-2 թգ)

 

Յորքշիրյան պուդինգների ռեցեպտն առաջին անգամ ներկայացվել է 1737 թվին լույս տեսած “Կանանց ողջ պարտականությունները” խոհարարական գրքում:

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք իրար ու լցնում կեքսի ամանների մեջ` 2-3 գդալը բավական է: Մի վախեցեք, որ դրանք իդեալական տեսք չեն ունենա` դա յորքշիրյան պուդինգներին երբեք չի նեղել: Միացրեք վառարանը հասցնելով այն 150 աստիճանի ու տեղավորեք պուդինգները:

20 րոպեյից դրանք արդեն պատրաստ կլինեն` ոսկեգույն ու ուռած:

Ի դեպ,  խմորը որքան անփոյթ լցնեք, այնքան ավելի հետաքրքիր տեսք կունենա ձեր պուդինգը:

պուդինգ, անգլիական խոհանոց, yorkshire pudding, yorkshireՄատուցեք այն մրգային սիրոպի, հալեցրած պանրի կամ հատապտուղների հետ` միացրեք երևակայությունը: Եթե հետաքրքրում է դրա ավանդական մատուցման ձևն, ապա ասեմ` դրանք մատուցվում են ռոստբիֆի, իսկ հիմա արդեն գրեթե ամեն ինչի հետ:

Ինձ ամենաշատը դուր է գալիս այս պուդինգի տեսքը: Պարզ ձև, որը երբեք չի լինում շատ սիրուն կամ գեշ, ինչի շնորհիվ դառնում է հարմար, երբ չսպասված հյուրեր ես ունենալու: 20 րոպեյն բավական է, որպեսզի դրանք պատրաստ լինեն`առանց որևէ ավելորդ նյարդային խանգարումների:

Անպայման փորձեք այս ռեցեպտն ու կիսվեք տպավորություններով

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան