Tags

, , , , , ,

ռեցեպտ, ամառային, չիզքեյքԻմ սառնարանում կարկանդակի խմորները երկար կյանք չեն ունենում` դրանք անպայման գտնում են իրենց համար որևէ, երբեմն ոչ ադեկվատ լցոնում, ու դառնում նոր կարկանդակ, որը դեռ պետք է համտեսել ու որոշել սա մեր վերջին հանդիպումն է թե ոչ:

Վերջերս լսեցի մեկ ռեցեպտ, որը համատեղելով իմ` սառնարանում անգործ մնացած խմորի հետ ստացա շաաատ համեղ ամառային դեսերտ:

 Այս համով դեսերտի համար մեզ պետք է`

Խմորի համար

պատրաստում ենք իմ սիրած իտալական կարկանդակի խմորը, որի համար պետք է

300 գ ալյուր

150 գ շաքարավազ

100 գ կարագ (կամ սփռեդ)

1 թգ աղ

1 թգ խմորի փխրեցուցիչ

1 փգ վանիլլի փոշի կամ էքստրակտ

մեկ լիմոնի կեղև

1 թգ լիկյոր կամ ռոմ

Լցոնման համար`

DSC004001 տուփ կաթնաշոռ (կարող եք վերցնել նաև յուղազրկված կաթնաշոռ)

1 տուփ սերուծք

5 թգ կակաո

1 ճգ գետնանուշ

15 գր դառը շոկոլադ (80%)

Մրգային սիրոպի

կես բաժակ կեռաս (թարմ կամ սառեցված)

կես բաժակ շաքարավազ

1 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը շատ հեշտ է`

Իտալական տարտը պատրաստելու համար նայեք այս պոստը Ինչպես պատրաստել իտալական կարկանդակի խմոր:

Basic Pie Crust Recipe How to (10)Եթե զգում եք, որ խմոր պատրաստելու հավես չունեք (անկեղծ ասեք` ոչ ոք ձեզ չի մեղադրի այս շոգին), ապա օգտվեք այս տարբերակից:

Խմոր պատրաստելու հավես չունեք?

վերցրեք 1-2 բաժակ սովորական վարսակ (օվսյանկա), մի փոքր տաքացրեք թավայի վրա, հետո տեղափոխեք ցելլոֆանի մեջ: Ավելացրեք դրան գետնանուշն ու գրդնակով խփեք դրանց այնքան, մինչև չմանրանան: Ալյուր պետք մի ստանալ, մի թեթև մանրացրեք ու վերջ: Հիմա այս բոլորը տեղափոխեք տորթի ամանի մեջ, ավելացրեք հալած մարգարին կամ կարագ ու մատներով սղմեք ափսեյին, մինչև չստանաք համասեռ, իրար կպած զանգված` սա կլինի մեր խմորի փոխարինողը: Վրան ավելացրեք մի փոքր մանրեցված շոկոլադ:

Անցնենք լցոնմանը

Միքսերով հարեք սերուծքն ու կաթնաշոռը, ավելացրեք վանիլն ու կակաոն: Խառնեք այնքան, մինչև լուծույքը չպնդանա: Լցնելուց առաջ խմորի հատակում մանրեցված գետնանուշ դրեք ու ցանեք վրան կակաոյի փոշի: Հիմա լցրեք լուծույթը ու տեղափոխեք այն սառնարան 4-5 ժամով, կամ մինչև առավոտ: Կարող եք լցոնմանը մի փոքր անուշաբույր լիկյոր ավելացնեք` ոչ ոքի չեմ ասի 😉

cherries, pancakes 005

Մի մոռացեք սիրոպի մասին

Կեռասը, ջուրն ու շաքարավազը դնում ենք մարմանդ կրակին: Անընդհատ խառնում ենք լուծույթն ու անջատում այն ժամանակ, երբ լուծույթը մի փոքր պնդանա` մոտ 7-9 րոպեյից: Կարող եք շաքարավազը մի փոքր ավելացնել, եթե քաղցրակեր եք:

Մատուցելուց առաջ վրան ավելացրեք կակաո ու մանրեցված շոկոլադե հատիկներ ու իհարկե մրգային սիրոպը:

Ստացվում է շատ համեղ, նուրբ համ ունեցող ու ամենակարևորը` սառը դեսերտ, որը հեշտ է տարբեր ձևափոխումների ենթարկելով նորի տեղ անց կացնել:)

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան

mmm