Կուկուռուզը (նույն ինքը` եգիպտացորենը) երգչուհի Շադեյի պես է…դեռ չեմ տեսել մեկին, ով չսիրի այն: Անկախ դրա հանդեպ մեծ սիրուց, միևնույյն է, երբեմն մտածում ես ինչ անել կուկուռուզի հետ` բացի եփելուց:
Եգիպտացորենով գերհագեցած շաբաթվանից հետո վերջապես որոշեցի գնալ այլ ճանապարհով ու թարմացնել ճաշացանկը: Արդյունքում ստացվեց շատ համեղ մեքսիկական ֆասթ ֆուդ:
Իհարկե ֆասթ-ֆուդը լավ բան չի, բայց տնային պայմաններում պատրաստած ամեն ինչն էլ, բացի մետամֆիտամինից, անվնաս է (ցանկության դեպքում բոլոր ոչ ցանկալի բաղադրիչները կարելի է փոխարինել): Continue reading